4 նշան, որ սա Երկրի վրա ձեր առաջին կյանքը չէ

1. Դուք շատ լավ եք կարդում մարդկանց
Դեռ երիտասարդ տարիքում դուք նկատել եք, որ բավական է մի հայացք գցեք մարդու վրա, որպեսզի հասկանաք նրա մասին ինչ–որ բան։ Մի քանի րոպե մարդու հետ շփվելով՝ դուք արդեն հասկանում եք, թե ինչպես է նա ապրում, երջանիկ է, թե ոչ, եւ թե ինչ սարսափներ են նրան տանջում։ Թվում է, թե ձեր ներսում ծրագրային ապահովում կա, որը թույլ է տալիս արագ բեռնել տեղեկությունը ուրիշների հոգուց։ Այդ ամենն այն պատճառով է, որ մարդիկ իրականում շատ նման են միմյանց։ Բավական է իմանալ մի քանի տասնյակ արքետիպ։
Եթե ձեր հոգին 1000 տարեկան է, եւ դուք մի քանի հարյուրամյակ շարունակ համագործակցել եք, ապա հավանաբար արդեն լավ եք գլուխ հանում արքետիպերից։ Որպեսզի հասկանաք, թե մարդը լավն է, թե վատը, դուք չպետք է ստուգեք նրան ստի դետեկտորի վրա։ Դուք չպետք է երկար մտածեք այն մասին, թե արժի արդյոք վստահել նրան։ Դուք նման տեղեկությունը վայրկենական ստանում եք։ Նման հարցերում ձեր ներքին ձայնը շատ լավ է աշխատում։
2. Դուք վայելում եք միայնությունը
Դուք կարողանում եք վայելել մենությունը եւ ժամանակը, որը կարող եք նվիրել միայն ինքներդ ձեզ։ Դա ոչ թե այն պատճառով, որ դուք սոցիոպատ եք եւ սիրում եք մենակ մնալ, այլ ուղղակի դուք մյուսներից լավ գիտեք, որ աստղերն ուսումնասիրելու համար հատկացրած ժամանակը շատ ավելի հետաքրքիր է առեւտրի կենտրոնով շրջելուց։ Ուղղակի դուք կարիք չունեք մարդկանց հետ շփվել միայն ձեր «Եսը» ուրախացնելու համար։ Դուք հասակակիցների եւ հասարակության կողմից ընդունվելու կարիքը չունեք։
Քանի որ առաջին անգամ չեք այս աշխարհ եկել, դուք փորձերի կարիք չունեք, որպեսզի հասկանաք, թե որ կյանքն է ձեզ համար հարմարավետ։ Դուք հարմարավետ եք զգում ձեզ ինչպես միայնակ, այնպես էլ այլ մարդկանց հետ։
3. Ձեզ դուր չի գալիս, թե ինչպես է կառուցված այս աշխարհը
Դպրոց, աշխատանք, ընտանեկան տոներ…Դուք այդ միջոցառումներին մասնակցում եք, սակայն հասկանում եք, որ այդ ամենն ամենալավ ձեւով չի կառուցված։ Դուք շատ հաճախ եք մտածում այն մասին, որ մարդիկ ողջամիտ չեն վարվում։
Ձեզ թվում է, թե աշխարհը սխալ է կառուցված։ Երբեմն ձեզ թվում է, որ դուք առյուծ եք, որը հասարակության մեջ ստիպված է իրեն գառան պես պահել։ Ձեզ թվում է, որ դուք ոչ թե կյանք եք ապրում, այլ ինչ–որ դեր եք խաղում։
Դուք մյուսներից շատ եք հետաքրքրվում այնպիսի բաներով, ինչպիսիք են գիտակցված երազները, կենդանիների իրավունքները, հոգեւոր սնունդը։ Չեք սիրում խոսել սպորտի, սեքսի, եղանակի եւ նման բաների մասին։
4. Դուք անսովոր ազդեցություն եք թողնում մարդկանց վրա
Մարդիկ կարող են ձեզ դիմել խորհրդի համար, անգամ եթե դուք նրանցից 10-20 տարով երիտասարդ եք։ Նրանք գիտեն, որ դուք խորաթափանց եք, իմաստուն։ Թվում է, թե դուք յուրահատուկ փիլիսոփայական հայացքներ ունեք։ Դուք ավելի լավ եք զգում, քան մյուսները։ Դուք այս մոլորակի վրա ապրում եք մի քանի հազարամյակ եւ գիտեք այնպիսի իրերի իսկական արժեքը, ինչպիսիք են համբերություն, վստահություն, ազնվություն եւ ինքնավերլուծություն։ Այն բաները, որոնց գիտակցելը մարդկանցից 10 տարի է պահանջում, դուք հասկանում եք մի ակնթարթում, քանի որ ձեր հոգին անցել է դրա միջով։ Ձեզ համար ավելի հեշտ է գլուխ հանել կյանքի դժվարություններից։