1 տոննա կոկաինի գործով ձերբակալված անձ կա, գործը կապվում է նախկին պատգամավորի հետ․ Փաշինյան
Մեկ տոննա կոկաինի գործով ԱԱԾ-ն առաջին ձերբակալությունն է իրականացրել։ Այդ մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, որն այժմ հետախուզման մեջ է գտնվում։
«Բայց չեմ կարող որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել։ Թմրանյութի ապօրինի շրջանառությունը շատ մեծ ծավալների է հասել, ընդ որում, դրան կարող են ներգրավված լինել տարբեր մարդիկ։ Եթե պարզվի, որ որևէ մեկը ՀՀԿ անդամ է, մենք պետք է այդ կուսակցության նախագահին ձերբակալե՞նք։ Կարող են լինել տարբեր կուսակցության անդամներ, անհատներ ու հավատացյալներ։ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ես խնդիրներ եմ դրել ու ժամկետ սահմանել՝ կապված թմրանյութի ապօրինի շրջանառության մեջ։ Որևէ մեկի կուսակցական պատկանելությունը չի կարող որևէ մեկին հօգուտ կամ ընդդեմ աշխատել»,- նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։