Իշխանությունները չեն կարողանում հստակ արձանագրել, թե բյուջե որքան գումար է վերադարձվել․ Խամոյան

Նիկոլ Փաշինյանը, երբ ընդիմադդիր պատգամավոր էր, պարբերաբար ելույթներով հանդես էր գալիս այս կամ այն պաշտոնյայի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, բայց այսօր մենք տեսնում ենք, որ ունենք իրավիճակ, որն ակնհայտ է իրենց ներկայացրած հայտարարագրերի տեսքից։  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Իրենք մի քանի տարվա ընթացքում բավականին հարստացել են, բավականին ունեցվածք են կուտակել, հետևապես և՛ տրամաբանական, և՛ ողջամիտ հարցադրում է առաջանում մեր հասարակության մոտ, թե ինչպե՞ս է աշխատավարձ ստացող անձը մի քանի տարվա ընթացքում դարձել առանձնատների, մեքենաների տեր»,-ասաց պատգամավորը:

Խամոյանը նշում է, որ այժմ իշխանությունները չեն կարողանում հստակ արձանագրել, թե բյուջե որքան գումար է վերադարձվել։ 

«Վերջերս մամուլում հրապակվեց Արսեն Թորոսյանի կուտակած ունեցվածքի հետ կապված տեղեկատվություն։ Հիմա պատկան մարմիններն ուսումնասիրություն են անում։ Ինչպես նաև, եթե չեմ սխալվում, կնոջը պատկանող ընկերություն կար, որը մեծ տենդերներ էր շահել, մինչդեռ այս իշխանությունը ու Նիկոլ Փաշինյանը ամենաշատը քննադատում էր առանց մրցույթի տենդերների անցկացումը»,-ընդգծեց Խամոյանը։

Պատգամավորն այս մասով շեշտում է քաղաքի տոնական զարդարանքը, որն իրականացվել է առանց մրցույթի, ինչն էլ իշխանությունները ձևակերպում են որպես հրատապություն ունեցող հարց։

Մանրամասները՝ տեսանյութում։