Այս հայտարարությունից ակնհայտ էր, որ հայկական շահերը զիջված էին․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)

 Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մասին «Եղել է օրակարգ, որտեղ կարող են լինել թշնամիներ, բարեկամներ, բայց ոչ երբեք հայկական օրակարգ»։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Ըստ նրա՝ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո արված հայտարությունից ակնհայտ էր այն, որ հայկական շահերը զիջված են։

«Որևէ խոսք չկա ռազմագերիների, պահվող անձանց մասին, անօրինական դատավճիռների մասին, որոնք կայացվում են ՀՀ քաղաքացիների նկատմամբ Բաքվում, 0 խոսք կա նրա մասին, որ Ադրբեջանը մինչև օրս ագրեսիվ քաղաքականություն է վարում և պարբերբար ագրեսիայի դրևորումներով զավթում է հայկական տարածքները, 0 խոսք նրա մասին, որ վարձականներ են կիրառավել 44 օրա պատերազմի ժամանակ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան