Երեխաները թիրախ չեն, 2-ն արդեն զոհվել են․ Մխիթարյանը կրկին կոչով է հանդես եկել

Երեխաները թիրախ չեն, 2-ն արդեն զոհվել են․ Մխիթարյանը կրկին կոչով է հանդես եկել

Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ադրբեջանը վերսկսել է իր պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9 ամիս կանխամտածված շրջափակումից, սովից և մարդասիրական օգնությունից հրաժարվելուց հետո։ Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է։ Երեխաները թիրախ չեն, երկու երեխա արդեն սպանվել է»,- հավելել է Մխիթարյանը։