Բեն Աֆլեքը նախկին կնոջը հրավիրել է իր ու Ջենիֆեր Լոպեսի հարսանիքի

Երկրպագուներն անհամբերությամբ սպասում են Ջենիֆեր Լոպեսի եւ Բեն Աֆլեքի հարսանիքին, որը պետք է կայանա այս շաբաթա վերջին։ Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա են լինելու հոլիվուդյան բազմաթիվ հայտնիներ։ Հրավիրվածների ցանկում է նաեւ դերասանուհի Ջենիֆեր Գարները՝ Աֆլեքի նախկին կինը։
Գարներն ու Աֆլեքը ամուսնացած են եղել 13 տարի։ Նրանց ընտանեկան կյանքը դժվար է պարզ անվանել, բայց հենց դերասանուհին է Բենի համար դժվար պահին պնդել, որ նա վերականգնողական կլինիկա գնա եւ ազատվի ալկոհոլային կախվածությունից։
Բացի այդ՝ բոլոր անձնական կոնֆլիկտներից հետո Ջենն ու Բենը շարունակում են լավ ծնողներ լինել իրենց երեխաների համար։ Դերասանուհին երբեք չի խոչընդոտել Բենի եւ իրենց երեխաների շփմանը։ Նույնիսկ երբ Ալֆեքը սկսել է հանդիպել Լոպեսի հետ, Գարները չի միջամտել նրանց հարաբերություններին եւ թույլ տվել, որ նրանք երգչուհու հետ ճամփորդության մեկնեն:
Տրամաբանական է հյուրերի ցանկում է նաեւ Ջենիֆեր Գարները, որը, սակայան, չի կարողանա մասնակցել տոնին: Դերասանուհին զբաղված է Տեխասում նոր նախագծի նկարահանումներով։ Իսկ հարսանիքը տեղի է ունենում Ջորջիայում։
Աղբյուրը՝ Graziamagazine