Հայտնաբերվել է հայտնի դերասանի դին

Հայտնաբերվել է հայտնի դերասանի դին

Կալիֆորնիայի լեռներում հայտնաբերված մարմինը պատկանում է բրիտանացի դերասան Ջուլիան Սենդսին, որը հեռուստադիտողին հայտնի է «The Warlock» և «A Room with a view» ֆիլմերում իր դերերով. այդ մասին հայտնում է CNN-ը։

Մահվան պատճառները դեռ հետաքննվում են. նշում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սան Բերնարդինո շրջանի շերիֆի գրասենյակի հայտարարությունը։

Սենդսը անհետ կորել էր հունվարի 13-ին: Հաղորդվում էր, որ նա գնացել է արշավի Բալդի լեռան շրջանում, բայց այդպես էլ տուն չի վերադարձել: Այդ ժամանակվանից որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել, որոնք երբեմն ստիպված են եղել դադարեցնել եղանակային վատ պայմանների և ձնահոսքի սպառնալիքի պատճառով։

Հունիսի 25-ին Mail on Sunday թերթը հայտնել էր, որ անհետացած բրիտանացի դերասանի դեպքի վայրում դի է հայտնաբերվել։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld