Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ծառայությունն ավարտած զինվորներին և նրանց ծնողներին

Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ծառայությունն ավարտած զինվորներին և նրանց ծնողներին

Մարտի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է երկամյա պարտադիր  ժամկետային ծառայությունն այդ օրն ավարտած  զինվորներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայրենիքի հանդեպ պարտքը պատվով կատարելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Հանդիպելով նաև զորացրված տղաների  ծնողներին և հարազատներին` Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար։