Ի՞նչ հիվանդությունների մասին կարող են վկայել աչքերը

Աչքերը մեր հոգու հայելին են: Բայց դրանք կարող են նաև ազդանշան լինել, որ պետք է ավելի ուշադիր լինել ձեր առողջության նկատմամբ: Ներկայացնում ենք առողջական խնդիրների մի քանի ազդանշաններ, որոնց մասին վկայում են աչքերը:
Արյունոտ աչքեր - Աչքերը հաճախ արյունոտվում են անհանգստությունից: Սակայն մասնագետները պնդում են, որ պետք չէ անհանգստանալ, եթե ոչ մի ցավ չեք զգում, հավանաբար, ոչ մի առողջական խնդիր չկա: Արևը, ալերգիաները, ցուրտն ու օդի չորությունը կարող են հանգեցնել նրան, որ աչքի մազանոթները պայթեն և աչքերի մեջ կարմիր կետեր հայտվեն:
Մոխրագույն աչքեր - Գիրք կարդալիս հոգնածությո՞ւն եք զգում: Աչքերի սպիտակ հատվածը պարզ չէ և մոխրագույն երա՞նգ ունի: Այս ամենը կարող է լինել աչքի մկանների հոգնածության և արյան վատ շրջանառության պատճառով: Կանոնավոր հանգիստն ու ճիշտ սննդակարգը կապահովի ձեզ անհրաժեշտ սննդարար տարրերով՝ վիտամին A-ով, որը կօգնի կյանքի վերադարձնել ձեր աչքերը:
Դեղնած աչքեր - Մեզանից շատերը գիտեն, որ աչքերի սպիտակ հատվածների դեղնավուն երանգը լյարդի խնդիրների նախանշան է: Սակայն գիտեի՞ք արդյոք, որ աչքերի դեղնավուն երանգը կարող է լինել նաև խոլեստերինի բարձր մակարդակի նախանշան:
Ուռած աչքեր - Եթե աչքերի ուռածությունը ժառանգական չէ, ապա դա կարող է լինել վահանագեղձի խնդիրների նախանշան, որի արդյունքում աչքերի հյուսվածքներն ուռչում են: