Հոֆենհայմի ֆուտբոլիստը մոտ է Ռոմա տեղափոխվելուն

«Հոֆենհայմի» կիսապաշտպան Ֆլորիան Գրիլիչը մրցաշրջանի ավարտից հետո կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։
26-ամյա ավստրիացին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ և հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ։
Միջնորդներն առաջարկել են «Ինտերին» և «Ռոմային» ամռանը ձեռք բերել Գրիլիչին, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 16 մլն եվրո։