Ադրբեջանական զորքերը սադրիչ քայլեր են ձեռնարկում ԼՂ-ում․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալլոնը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ. այդ մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը գրառում է կատարել Twitter-ի իր էջում։
«Պետքարտուղարությունը հաստատել է, որ ադրբեջանական զորքերը էսկալացիոն և սադրիչ քայլեր են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ զորքերի տեղաշարժ և անօդաչու թռչող սարքերի օգտագործում։ ԱՄՆ-ն պետք է դատապարտի Ադրբեջանի ագրեսիան», - գրել է Փալլոնը։
The State Department has confirmed that Azerbaijani troops are taking escalatory and provocative measures in Nagorno-Karabakh, including the reported movement of troops and use of drones. The U.S. must condemn Azerbaijan's aggression.https://t.co/AFUXeGmuMp
— Rep. Frank Pallone (@FrankPallone) March 27, 2022