«Չելսին» կփորձի գնել Մորատային, եթե չկարողանա ձեռք բերել Օբամեյանգին

«Չելսին» կփորձի գնել Մորատային, եթե չկարողանա ձեռք բերել Օբամեյանգին

Լոնդոնի «Չելսին» կփորձի գնել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Իսպանիայի հավաքականի 29-ամյա հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը, եթե չկարողանա ձեռք բերել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, հաղորդում է Sport.es-ը։

Նախորդ երկու մրցաշրջանները Մորատան վարձակալությամբ անցկացրել է Թուրինի «Յուվենտուսին»՝ Իտալիայի առաջնության 67 խաղում խփելով 20 գոլ եւ 16 գոլային փոխանցում։

Մորատայի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։