Անգլիայում երկու չիխուախուաներ ամուսնացել են

Անգլիայում երկու չիխուախուաներ ամուսնացել են, գրում է Mirror-ը։ Արարողությանը ներկա են եղել 90 այլ շներ, իսկ առիթի հերոսների համար հատուկ տորթ է թխվել։
8 տարեկան Չեսթերի եւ 1 տարեկան Իզիի հարսանիքը կազմակերպել են նրանց տերերը։ «Փեսան» ու «հարսը» 90 այլ շների ներկայությամբ ամուսնության երդումներ են փոխանակել եւ տորթ կերել:
Հարսանիքի ժամանակ հավաքված բոլոր միջոցները կուղղվեն տեղի բարեգործական հիմնադրամին եւ վրաերթի ենթարկված շան բուժմանը։