Հրազդանցու մեքենայում ավտոմատ ու լիցքավորված պահեստատուփեր են հայտնաբերվել (լուսանկար)

Հրազդանցու մեքենայում ավտոմատ ու լիցքավորված պահեստատուփեր են հայտնաբերվել (լուսանկար)

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա երիտասարդը մոտը և իր կողմից շահագործվող «Մերսեդեսում» հրազեն է պահում:

Ստացված տեղեկություններն իրացնելով ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների հետ՝ նրանք ապրիլի 5-ին, կեսգիշերն անց, Ծաղկաձոր քաղաքի խաղատներից մեկում երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն:

Կոտայքի քննչական մարզային վարչությունում փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ապրիլի 5-ին երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել նրա «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում: Հետևի նստելատեղին դրված պայուսակում հայտնաբերվել են ապօրինի պահվող ինքնաձիգ և լիցքավորված երեք պահեստատուփ, որոնցից մեկը տեղադրված էր ինքնաձիգին:

Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Նախաքննությունը շարունակվում է։