Փողերի լվացման սխեմայի մեջ բանկերն անմասն չեն․ Գլխավոր դատախազը՝ Օհանյանի գործի մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի երրորդ միջնորդագիրը: