Բայդենը մարտի 25-ին Վարշավայում բանակցություններ կվարի Ուկրաինայում ռազմական գործողության վերաբերյալ

Բայդենը մարտի 25-ին Վարշավայում բանակցություններ կվարի Ուկրաինայում ռազմական գործողության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 23-ին կմեկնի Բրյուսել, որտեղ, ՆԱՏՕ-ի, Յոթի խմբի (G7) եւ Եվրոպական խորհրդի գագաթաժողովներում Ուկրաինայում իրադարձությունների քննարկումից հետո, Վարշավայում բանակցություններ կվարի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Այս մասին կիրակի նշվել է ԱՄՆ նախագահի՝ Սպիտակ տան տարածած  աշխատանքային ժամանակացույցում։

«Այս շաբաթ նախագահ Ջո Բայդենը կմեկնի Լեհաստան՝ Բրյուսելում (Բելգիա) ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների, G7-ի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարների հետ հանդիպումներից հետո, որտեղ կքննարկվեն Ուկրաինային աջակցության ցուցաբերման եւ Ռուսաստանի դեմ, Ուկրաինա ներխուժման պատճառով, լուրջ եւ աննախադեպ պատժամիջոցներ կիրառելու միջազգային ջանքերը։ Ուրբաթ՝ մարտի 25-ին, նախագահ Բայդենը կմեկնի Վարշավա (Լեհաստան), որտեղ հանդիպում կունենա նախագահ Անջեյ Դուդայի հետ»,- նշել են Սպիտակ տանը։

Փաստաթղթում նաեւ նշվել է, որ Բայդենը քննարկելու է այն հարցը, թե ինչպես է ԱՄՆ-ը դաշնակիցների եւ գործընկերների հետ արձագանքում հումանիտար եւ մարդու իրավունքների ոլորտի ճգնաժամին՝ Ուկրաինայի շուրջ իրադարձության հետ կապված։

ԱՄՆ նախագահի ժամանակացույցում նշվել է, որ հինգշաբթի՝ մարտի 24-ին, Բայդենը մասնակցելու է ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթաժողովին՝ քննարկելու համար Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողությունը զսպելու եւ ընթացիկ պաշտպանական ջանքերը։