Փաստեր ունենք, որ երեխաները ողջ են, բայց մեզ անտեսում են, արդեն անտանելի է այսպես ապրելը․ անհետ կորածի ծնող
Ռուսաստանն էլ է ասում, որ ճիշտ տվյալներ չեն տրվում։ Այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պատշանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված քննարկման ընթացքում ասաց անհետ կորած Հարություն Բայրամյանի հայրը՝ Մխիթար Բայրամյանը։
Նրա խոսքով՝ խնդիր է, որ 33 թիվն են ասում գերիների համար։
«Խի՞ չեն տալիս ճիշտ թվեր։ Մենք տեսանյութեր ունենք, որ երեխաները կան։ Փաստերը կան, բայց ոնց որ մեզ չհավատան, իրենք իրենցն են ասում»,- նշեց Հարությունի հայրը։
Տղայի մայրն էլ՝ Իրինա Բայրամյանը նշեց, որ հարցը ձգձգվել է մեր իշխանության կողմից, իսկ Եվրոպական դատարանն ասում է՝ արդեն երկու տարի անցել է, էլ ի՞նչ անենք։
«Էս անորոշության մեջ ապրելն արդեն անտանելի է։ Որ կառույցին դիմում ենք, զարմանում են, որ մի ամբողջ պետության գործ ենք արել, բայց անտեսվել ենք»,- նշեց նա։
Տիկին Իրինան ասաց, որ ամբողջ հետախուզական աշխատանքն իրենք են արել։
Մանրամասները՝ տեսանյութում։