Բանգկոկի օդանավակայանում շարժասանդուղքը ճզմել է ուղևորի ոտքը (լուսանկար)

Բանգկոկի օդանավակայանում շարժասանդուղքը ճզմել է ուղևորի ոտքը (լուսանկար)

Բանգկոկի օդանավակայանում շարժասանդուղքը ճզմել է ուղեւորի ոտքը. հայտնում են տելեգրամյան ալիքները։

Մինչ բժիշկների ժամանումը նա մնացել է գիտակցության մեջ։ Պարզվել է՝ կնոջն ազատելու համար ծնկից վերև պետք է անդամահատվեր։ 

57-ամյա թայլանդուհին սայթաքել է և ընկել հորիզոնական շարժասանդուղքի վրա։ Մեխանիզմն ակնթարթորեն սկսել է մանրացնել ոտքը։ Տուժած գիտակից է եղել և շոկից ուշագնաց չի եղել։

Վախեցած ականատեսները կանգնեցրել են շարժասանդուղքը միայն այն ժամանակ, երբ կինն արդեն  ծնկից վեր վիրավորվել է։ Ժամանած բժիշկները ստիպված են եղել հենց տեղում անդամահատել ոտքը, հակառակ դեպքում կնոջը չեն կարող դուրս հանել:

ԼՈՒՍԱՆԿԱՐ