Կյանքից հեռացել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան

Կյանքից հեռացել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան

89 տարեկան հասակում մահացել է պերուացի հայտնի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան: Այս մասին հայտնել է նրա որդին՝ Ալվարոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ մեր հայրը՝ Մարիո Վարգաս Լյոսան, մահացել է Լիմայում՝ իր ընտանիքի շրջապատում», - գրել Է նա X-ի իր էջում։

Պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսան  2010 թվականին  արժանացել է գրականության Նոբելյան մրցանակին: Շվեդական ակադեմիան հայտարարել էր, որ մրցանակը պերուացի գրողին է շնորհել «իշխանության կառուցվածքի մանրակրկիտ նկարագրության եւ անհատի դիմադրության, ընդվզման ու պարտության վառ պատկերների համար»: