Անհանգստացնող ախտանիշ․ ինչո՞ւ է աչքերի դիմաց մթնում

Անհանգստացնող ախտանիշ․ ինչո՞ւ է աչքերի դիմաց մթնում

Անշուշտ, շատերը բախվել են այնպիսի ախտանիշների, ինչպիսիք են թուլությունը և աչքերի դիմաց սևանալաը: Սակայն դա հազվադեպ են կարևորում, ամեն ինչ վերագրում  են հոգնածությանը։ Բայց նման վիճակը կարող է վկայել մեծ խնդիրների մասին։

Արյան ճնշման կտրուկ անկում - Աչքերի դիմաց մթնելու ամենատարածված պատճառը զարկերակային ճնշման կտրուկ անկումն է: Խաթարվում է ուղեղի արյունամատակարարումը, ինչի հետևանքով մարդու մոտ նախաուշագնացային վիճակ է առաջանում: 

Թունավորում - Անորակ մթերքներից թունավորվելու կամ թմրանյութերի գերդոզավորման դեպքում կարող է աչքերի դիմաց կտրուկ մթնի և առաջանա համակարգման կորուստ: 

Ցանցաթաղանթի շերտավորում/աչքում արյունահոսություն - Զարկերակային հիպերտենզիայով տառապող մարդկանց մոտ զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումը կարող է առաջացնել ցանցաթաղանթի արյունազեղում կամ ցանցաթաղանթի շերտավորում։

Ուղեղի անոթների աթերոսկլերոզ - Ուղեղի անոթների աթերոսկլերոզի հետ կապված աչքերի դիմաց մթությունն ավելի բնորոշ է տարեց մարդկանց, քանի որ նրանց անոթներում առաջանում են աթերոսկլերոտիկ թիթեղներ։ 

Տոքսոպլազմոզ - Ցանկացած մակաբույծ, որը կարող է տեղայնացվել աչքի ապակենման մարմնում կամ գլխուղեղում, կարող է առաջացնել մշուշոտ տեսողություն կամ աչքերի դիմաց մթնում: