Իրավիճակը Հայաստանի համար շատ բարդ է. Կրիլով

Իրավիճակը Հայաստանի համար շատ բարդ է. Կրիլով

Ինչպիսի զարգացումներ են սպասվում Արցախի շուրջ բրյուսելյան բանակցությունների ֆոնին, որքանո՞վ է վտանգված արցախահայության գոյությունը և որքանով է Ռուսաստանը, որի խաղաղապահները Արցախում են տեղակայված պատերազմից հետո, երաշխավոր, որպեսզի Ադրբեջանը վերջնականապես չհայաթափի հայկական երկրորդ հանրապետությունը:

Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովի հետ:

 

- Պարոն Կրիլով, այսօր Արցախի անկախության օրն է, Արցախում են ռուս խաղաղապահները: Որքանո՞վ է ՌԴ-ն նպաստում Արցախի պահպանմանը Հայաստանի կազմում:

- Այստեղ հարցը բաղկացած է երկու մասից: Առաջինը կարգավիճակի հարցն է, թե արդյոք հնարավոր է պահպանել այն որպես առանձին ադմինիստրատիվ միավոր: Եվ երկրոդը՝ այդ տարածքում հայկական բնակչության ողջ մնալու հեռանկարը: 
Կարելի է ասել, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ հայկական բնակչությունը մնա այդ տարածքում և ապրի անվտանգ: Այստեղ խնդիրը նրանում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունում է ողջ միջազգային հանրությունը, բայց որն ավելի շատ կողմնորոշվում է Ադրբեջանի խորհրդային հանրապետության սահմաններով, այդ իսկ պատճառով այստեղ կարգավիճակի հարցն ավելի բարդ է ու դրամատիկ, քան 2020 թվականի պատերազմից առաջ: 

 

- Ի՞նչ է փոխվել:

- Մինչ պատերազմը կարգավիճակի հարցը բանակցությունների սեղանին էր և քննարկման թեմա, իսկ այժմ Ադրբեջանը կտրականապես մերժում է այդ թեմայի քննարկումը, և համարում է, որ հարցը փակված է, այդ տարածքներն էլ Ադրբեջանի տարածքային ամբողջությունն են: 
Պատկերը շատ բարդ է և կրիտիկական, բայց և՛ մոսկովյան, և՛ բրյուսելյան բանակցությունները փորձում են լուծել առկա տարաձայնությունները ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև ողջ Հարավային Կովկասում: Իսկ որքանով բանակցությունները կլինեն արդյունավետ, ցույց կտա ժամանակը: 

 

- Ի՞նչ սպասել բանակցություններից առաջիկայում:

- Բրյուսելում Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ լավ է, որ ընթանում է բանակցային գործընթացը և որ պետք է ստեղծել պայմաններ խաղաղ կարգավորման համար: Այսինքն, նվազեցնել փոխադարձ թշնամական վերաբերմունքը, ավելի զգույշ արտահայտվել: Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանը պատրաստվում է ռազմական ռևանշի, իսկ Ադրբեջանը տանում է հայկական բնակչության դուրս բերմամբ: Մինչ այժմ դա նրան հաջողվել է, ինչպես հաջողվեց Լաչինի միջանցքի դեպքում: Եթե չլինի խաղաղ կարգավորում, ապա Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին կշարունակի ճնշումների քաղաքականությունը ոչ միայն Արցախի բնակչության, այլ նաև Հայաստանի ժողովրդի նկատմամբ: Իրավիճակը Հայաստանի համար շատ բարդ է: 

 

Ռեբեկա Հովհաննիսյան