Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում (լուսանկարներ)

Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում (լուսանկարներ)

Լևոն Ջուլֆալակյանը առաջինը ՀՀ-ից ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում (United World Wrestling Hall of Fame)՝ ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ (և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ)։

Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը(Wrestling house)։

հ.գ. 2020թ նոյեմբերի 10-ից սկսած՝ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարվում է մասնակցել քպ կոչվող դավաճանական իշխանության կողմից կազմակերպված միջոցառումներին, պարգևատրումներին, կամ ցանկացած այլ նախաձեռնության: Չի պատկերացնում որևէ առընչություն Արցախը կործանած և Հայաստանին այսքան անդառնալի վնաս պատճառած անձանց հետ՝ ներառյալ ձեռքսեղմումը:

Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյան

Լուսանկարներն այստեղ

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub