Մինսկը լավագույն վայրն է եռակողմ բանակցությունների համար․ Պեսկով

Մինսկը լավագույն վայրն է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների եռակողմ բանակցությունների համար, ասել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մինսկում Ուկրաինայի հարցով բանակցությունների անցկացման հարցը «չի դրվել և որևէ կերպ չի քննարկվել»։
Պեսկովը նաև ասել է, որ Մոսկվան դրականորեն է գնահատում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի պատրաստակամությունը՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջ։
Բայց, ըստ Պեսկովի, Մոսկվայի հետ բանակցությունների արգելքը կարող է խոչընդոտ դառնալ։