Վազգեն Մանուկյանին վիրավորելը խորհրդարանին պատիվ չի բերում, մեր վարկանիշն եք գցում․ Գեղամ Նազարյան

ԱԺ-ում քննարկվում է Կառավարության կողմից նեկայացված «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ 

«Երբ ես հարցրի, թե ընտանեկան բռնության քանի դեպք է արձանագրվել, նրա համար հարցրի, որ մեր հասարակությունը ավելի լավ հասկանա, թե մեր երկրում, իրականում, ինչ է կատարվում։  Հայտնի արտահայտություն կա, որ բոլորս հաճախ ենք կրկնում՝ մենք ինչ գործ ունենք, որ մտնենք մատի ու մատանու արանքը, բայց պարզվում է, որ ունենք համատարած բռնություն, որն անընդհատ աճում է»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ 

Նա վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝ 2022 թվականի առաջին 7 ամիսներին ամուսնու կողմից սպանվել է 7 կին, 2022 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում 4888 կին դիմել է օգնության, որոնցից ուղիղ կեսը ենթարկվել է բռնության։ Ծեծը առավել շատ տարածված է 3 մարզերում՝ Շիրակ, Կոտայք և Արմավիր.

«Սա է մեր իրականությունը և այս տենդենցն ավելանում է»,-ասաց նա։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին, որտեղ վերջինս Վազգեն Մանուկյանի հասցեին վիրավորանքներ հնչեցրեց՝ Նազարյանը շեշտեց․ 

«Անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ կամ կարծիք ունենք այս կամ այն քաղաքական գործչի վերաբերյալ, բայց վերցնել և ՀՀ ստեղծման արմատներում կանգնած մարդուն, ՀՀ-ի համար մեծ ներդրում ունեցած մարդուն ասել՝ գլուխը պատին է տալիս, այս խորհրդարանին պատիվ չի բերում, մեր վարկանիշն եք գցում»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: