Samsung-ը շրջանցել է Apple-ին․ ահա, թե ինչով

Samsung-ը Samsung-ը շրջանցել է Apple-ին որպես սմարթֆոնների աշխարհում առաջատար արտադրող: Հայտնել է Korea Times-ը։
Փետրվարին Samsung-ի մասնաբաժինը համաշխարհային շուկայում կազմել է 20 տոկոս։ Այսպիսով, նախկին առաջատար Apple-ը կորցրել է առաջին հորիզոնականը՝ 18 տոկոս մասնաբաժնով անցնելով երկրորդ տեղ։
Այս ընթացքում կորեական ՏՏ հսկան վաճառել է 19,69 մլն միավոր սմարթֆոն, նրա ամենամոտ մրցակիցը՝ 17,41 միլիոն։ Փորձագետների կարծիքով՝ աշնանն ու ձմռանը բրենդների առաջատարությունը սեզոնային է։ Այսպիսով, Apple-ը սեպտեմբերին առաջին տեղում է հայտնվել iPhone 15-ի շարքի թողարկման շնորհիվ, Samsung-ն առաջատարն է եղել փետրվարին Galaxy S24 սմարթֆոնների թողարկումից հետո:
Տարվա առանձին եռամսյակներում Samsung-ն ավելի հաճախ է ձեռք բերում առաջատար դիրք: Դա պայմանավորված է նրանով, որ կորպորացիան ավելի հաճախ է արտադրում տարբեր շարքի սմարթֆոններ, քան Apple-ը։