Անիրական օրակարգ

Անիրական օրակարգ
Անիրական օրակարգ
Անիրական օրակարգ
Անիրական օրակարգ
Անիրական օրակարգ
Անիրական օրակարգ
Անիրական օրակարգ
Անիրական օրակարգ

«5165 շարժումը» պահանջում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովից սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը:

Հայտարարության տեքստում  մասնավորապես ասված է.

«․․․Արցախի փրկությունը նաև Հայաստանի փրկությունն է։ Առանց ինքնորոշված Արցախի չի կարող լինել անվտանգ Հայաստան։ Հետևաբար Արցախի անկախության ճանաչումը հանուն Արցախի ժողովրդի փրկության և Հայաստանի ամուր անվտանգության ապահովման հրամայականն է։ «5165 շարժումը» պահանջում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովից սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը և աշխատանքներ սկսել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ»։ 

Հազիվ թե գտնվի որևէ հայ, որը կհակադրվի Արցախի անկախությանը կամ նրա ճանաչմանը, այլ խնդիր է, որ այս օրակարգն այսօր իրատեսական չէ։

Նախ և առաջ, 44-օրյա պատերազմից հետո, Արցախը կորցրել է իր սուբեկտությունն ու տարածքային ամբողջականությունն ու այնքան էլ ակնհայտ չէ, թե որ սահմաններով պետք է տեղի ունենա ճանաչումը։ Եթե հիմք ենք ընդունում Արցախի սահմանադրությամբ ամրագրված տարածքը, ապա հակադրության մեջ ենք մտնում 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հետ՝ դրանից բխող ռիսկերով։ Այսօրվա փաստացի սահմաններով Արցախի անկախության ճանաչման դեպքում՝ փաստացի ընդունում ենք պատերազմի արդյունքները, ինչը դարձյալ բարենպաստ համատեքստ չի առաջացնում։

Մյուս կողմից, Հայաստանն ամեն ինչ անում է կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափը վերականգնելու համար։ Վաշինգտոնը, Փարիզը ու Մոսկվան համարում են, որ ԼՂ խնդիրը լուծված չէ, այլ խոսքով՝ Արցախի կարգավիճակը հստակեցման անհրաժեշտություն ունի։ Հնարավոր չէ, մի կողմից, կարևորել կարգավորման գործընթացը, մյուս կողմից՝ Արցախը ճանաչելով փաստացի մերժել միջնորդական ջանքերն ու հրաժարվել գործընթացին մասնակցելուց՝ մեծացնելով նոր պատերազմի ռիսկերը։

Վահրամ Բագրատյան