«Իմ հավերժ». Մանե Գրիգորյանը հայրիկի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել անձնական արխիվից

«Իմ հավերժ». Մանե Գրիգորյանը հայրիկի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել անձնական արխիվից

Հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի դուստր, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում նոր հրապարակում է արել՝ հիշելով հայրիկին:

Հաղորդավարուհու հրապարակած տեսանյութում Արթուր Գրիգորյանն է՝ թոռնուհու՝ Կայայի հետ դաշնամուր նվագելիս:

«Իմ հավերժ», - տեսանյութին կից գրել է Երգի պետական թատրոնի նոր ղեկավարը:

Ավելի վաղ հաղորդավարուհին հայտնել էր, որ այսուհետ հանդիսանում է Երգի պետական թատրոնի տնօրենը:

«Սիրելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօրվանից պաշտոնապես հանդիսանում եմ Երգի պետական թատրոնի տնօրենը։ Անցած ամիսների ընթացքում պատրաստվել եմ ու նոր ու առավել բարդացված կարգով գերազանց հանձնել եմ տնօրենի պետական քննությունները և արդեն որպես լիիրավ տնօրեն անցնում եմ գործի... Շուտով բոլորիդ սպասում եմ Հայաստանի երգի պետական թատրոնում», - գրել էր Մանե Գրիգորյանն իր ինստագրամյան էջում: