Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի

Մեկնարկել է Թել Ավիվ - Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի, քան 70 երեխա:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ, ԱԳՆ-ն հայտնել էր, որ կազմակերպվում է Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթ՝ մեր քաղաքացիների տեղափոխմանն աջակցելու նպատակով։