Հայ երկրպագուների հետ վիճաբանության պատճառով վրացիներին կարող է արգելվել ներկա լինել Թուրքիայի դեմ խաղին

Հայ երկրպագուների հետ վիճաբանության պատճառով վրացիներին կարող է արգելվել ներկա լինել Թուրքիայի դեմ խաղին

Թբիլիսիում հայ երկրպագուների հետ վիճաբանության պատճառով վրացի երկրպագուներին կարող է արգելել ներկա լինել Թուրքիայի դեմ կայանալիք խաղին, հաղորդել է «Վրացի մարզասերներ» ֆան ակումբը, գրել են ԶԼՄ-ները։

«Ցավում ենք խաղից հետո տեղի ունեցած միջադեպի համար, որն արդարացում չունի։ Սա վիրավորանք է մեր ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների նկատմամբ»,- հայտնել է կազմակերպությունը։

2024 թվականին Ալբանիայի հետ հանդիպմանը նման գործողություններից հետո Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել էր, և մասամբ սահմանափակվել էր երկրպագուների մուտքը հաջորդ տնային հանդիպմանը։