Վանաձորում արցախցի 2-րդ փոքրիկն է ծնվել

Վանաձորի բժշկական կենտրոնում ժամեր առաջ լույս աշխարհ է եկել արցախցի երկրորդ փոքրիկը: Հայտնել է ԲԿ-ն։
2800 գրամ քաշով ու 50 սմ հասակով ծնված Եվան երիտասարդ ընտանիքի առաջնեկն է:
Մայրը՝ Վարդուհի Ավակիմյանը մինչ տեղահանվելը աշխատել է Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթում՝ որպես երգչուհի:
Ընտանիքը Արցախից բռնի տեղահանվել էր սեպտեմբերի 24-ին՝ Ստեփանակերտից: