Ադրբեջանն Իրանի դեսպանատան 4 աշխատակցի պերսոնա նոն գրատա է հայտարարել և պահանջել 2 օրում լքեն երկիրը

Ադրբեջանն Իրանի դեսպանատան 4 աշխատակցի պերսոնա նոն գրատա է հայտարարել և պահանջել 2 օրում լքեն երկիրը

Ադրբեջանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Աբաս Մուսավիչը, կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն. այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հանդիպման ընթացքում խիստ դժգոհություն է արտահայտվել Իրանի դեսպանին՝ Ադրբեջանի նկատմամբ, վերջինիս կողմից իբրև թե ցուցաբերած սադրիչ գործողությունների պատճառով։

Իրանի դեսպանին ասվել է, որ դեսպանատան 4 աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից «պերսոնա նոն գրատա» են ճանաչվել «դիվանագիտական կարգավիճակին անհամատեղելի և դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության պատճառով»։

Ադրբեջանը պահանջել է, որ այդ անձինք 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը։