«Թող հենց հիմա զենք տան ու մենք մի քանի ճանապարհ կբացենք»
Լրատվականներով ասում են, թե այստեղ քաղաքական թեմաներ ենք քննարկում, մոռացեք, մերը միայն Արցախն է, քաղաքական հարց չկա։ Այս մասին այսօր կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից մեկը։
Նշենք, որ այսօր «Խաչակիրներ» ջոկատի անդամները ակցիա են սկսել ու փակել Կառավարության շենքի բոլոր ճանապարհները՝ պահանջելով զենք, որպեսզի գնան ու բացեն Հակարիի կամուրջը։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, թե իրենց միայն զենք է պետք իրավիճակը շտկելու համար։
«Թող հենց հիմա զենք տան ու մենք մի քանի ճանապարհ կարող ենք բացել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում