Հայաստանն Արցախին կտրամադրի 2.9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում

Հայաստանն Արցախին 2,9 միլիարդ դրամի չափով նոր վարկ կտրամադրի։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։
«Ներկայացված նախագծով նախատեսվում է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից 2.9 մլրդ. դրամի չափով միջպետական վարկ տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»։