Թերի նախագիծ եք ԱԺ բերել․ Թադևոս Ավետիսյան

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Քաղաքաշինության մասին օրենքում» փոփոխություններ, լրացումներ կատարելու նախագիծը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց՝ այս նախագիծն այն մասին է, որ քաղաքաշինության ոլորտում որոշակի լիազորություններ օրենքով պետք է վերապահվի Կառավարությանը։

«Դրանք այն լիազորություններն են, որոնք փաստացի այլ իրավական ակտերով կատարվում են, բայց Մայր օրենքով քաղաքաշինության ոլորտի լիազորությունները փորձում են ամբողջականացնել։ Իրականում թերություններ կան, նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջների մասով ասում են՝ ոչ թե թերի է, այլ ընդհանրապես այդ պահանջները նկատի չեն առնվել և բացակայում է այդ պահանջների պահպանումը։ Այսպիսի նախագիծը ԱԺ բերելը և ասել, թե տեխնիկական բնույթի թերություններ են, չեմ կարծում, որ ճիշտ է, հատկապես, երբ 4-5 տարի ժամանակ կար այս նորմերն ամբողջացնելու»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: