Ինստիտուցիոնալիզացիայի բանաձևը

Երեկ Բագրատ Սրբազանը դռնփակ հանդիպում է ունեցել շարժմանն աջակից կուսակցությունների ղեկավարների հետ՝ Քաղաքական խորհուրդ ձևավորելու նպատակով:
Քաղաքական խորհուրդ երեկ, իհարկե, չի ձևավորվել, բայց տրվել է քաղաքական կոնսուլտացիաների մեկնարկը, որի նպատակը շարժման ինստիտուցիոնալիզացիան է:
Բայց որպեսզի քաղաքական նոր համախոհությունը հաջողի, պետք է վերլուծել նույն այս կուսակցությունների և շարժման ղեկավարի նախորդ համախոհության արդյունքը:
Նախորդ քաղաքական կոնսենսուսի հիմքում երկու համաձայնություն էր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ իմպիչմենթի գործընթացի հարուցում և Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրում վարչապետի պաշտոնում:
Անկեղծ լինենք՝ այս օրակարգը տապալվել է, և նույնիսկ էական չէ, թե ինչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
Հիմա, որպեսզի Սրբազանի պայքարի և քաղաքական ուժերի նոր համախոհությունը կայանա, անհրաժեշտ է քաղաքական նոր պլատֆորմ, ծրագիր, օրակարգ: Միայն այդ պարագայում է, որ հնարավոր է գտնել ինստիտուցիոնալ արդյունավետ լուծում, որը կարող է իմի բերել աջակից կուսակցությունների մարդկային, կազմակերպչական ռեսուրսները:
Ի վերջո, երբ հայտարարվում է շարժման նոր փուլի մասին, ապա դա առաջին հերթին ենթադրում է քաղաքական նոր մոտեցումներ:
Վահրամ Բագրատյան