ՌԴ ՊՆ հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Մարդասիրական օգնությամբ հերթական շարասյունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Ստեփանակերտ է տեղափոխվել։ Խաղաղապահները ակցիայի շրջանակներում նաև պարենային փաթեթներ են բաժանել Ասկերանի շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին։
Շարունակվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ։ Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով պահպանում են շարունակական փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: