2 տարի առաջ ձեր վարչապետի թեկնածուն գլուխը պատին ա տվել․ Վահագն Ալեքսանյան
ԱԺ-ում քննարկվում է Կառավարության կողմից նեկայացված «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում նշեց, որ զարմանում է ընդդիմադիրների այն հարցից, երբ ասում են՝ այդքան շատ դեպք կա՞ բռնության։
«Ինչի՞ զարմացա․ եկեք մտովի տեղափոխվենք 2020 թվական, դեկտեմբեր ամիս, էս մարդիկ, իրենց մեծամասնությամբ (մատնացույց անելով ընդդիմությանը), հայտարարել են, որ սկսում են հայրենիքի փրկության շարժում, վարչապետի թեկնածու են առաջադրում Վազգեն Մանուկյանին, էդ օրերին համացանցում տեսանյութ է տարածվում»,-ասաց նա և միացրեց մի տեսանյութ, որտեղ Մանուկյանն ասում է. «Հայաստանում 10 տոկոս ընտանիքներ կան, որոնք անասունների ընտանիքներ են և խոսքը գնում է, թե մենք կարանք էդ անասունների ընտանիքը բուժենք, որովհետև իրենք հիվանդ մարդիկ են»։
Ալեքսանյանը հորդորեց ֆիքսել այս արտահայտությունները, հետո ընթերցեց ընդդիմադիրների այն պարզաբանումը, որով փորձել են սրբագրել Մանուկյանի խոսքը։
«Ասում է՝ Վազգեն Մանուկյանի ասած 10 տոկոս անասունների ընտանիքների մասին խոսքը վիճակագրական տվյալների մասին է, որտեղ կանայք ու երեխաները ենթարկվում են ընտանեկան բռնության։ 2 տարի առաջ ձեր վարչապետի թեկնածուն ասում է՝ Հայաստանում 10 տոկոս անասունների ընտանիք կա. գլուխը պատին ա տալիս, իհարկե, որ տենց բան ա ասում, հիմա ասում եք՝ էդ 200 թիվը վաբշե իրակա՞ն ա։ Ձեր վարչապետի թեկնածում 300 հազար հոգու մասին էր խոսում»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց․ «Դե լավ, սխալվել, վարչապետի տենց սխալ թեկնածու են ընտրել, ամեն անգամ երեսով տալ կլինի՞»։
Մանրամասները՝ տեսանյութում: