Ի՞նչ անել երբ ցավում է ծունկը․ պատճառներ, բուժում

Ցավը ծնկների շրջանում, անկախ նրանից, թե քանի տարեկան եք, անհանգստանալու առիթ է։ Այն կարող է կապված լինել քառագլուխ մկանի ջիլի, ծնկոսկրի կապանի կամ ծնկան հոդային և կապանային կոմպոնենտների հետ։ Երբ ծնկները սկսում են պարբերաբար ցավալ, ապա առաջին հերթին անհրաժեշտ է դիմել բժշկին, քանի որ ցավազրկողները, հանգիստը կամ քայլքից ու աստիճաններ բարձրանալուց հրաժարվելը չեն լուծի խնդիրը, որը կրկին զգացնել կտա իրեն՝ կյանքի սովորական ռիթմին վերադառնալուն պես։ Շատ հաճախ ծնկացավի բնույթը կամ ծնկան հոդում առկա որոշակի զգացողություններն օրգանիզմի կողմից հղվող ազդակներ են, որոնց անուշադրության մատնելը կարող է բավականին վտանգավոր լինել առողջության համար։
1․ Ծնկացավ, որը հատկապես անհանգստացնում է աստիճաններ բարձրանալիս
Երբեմն ծնկները կարծես կտրականապես հրաժարվում են աստիճաններ բարձրանալ, քանի որ այդ ընթացքում առաջանում են ուժեղ ցավեր, որոնք կարող են վկայել հոդերի մաշվածության մասին։ Ծնկացավը կարող է առաջանալ նաև հետևյալ պատճառներով՝ վնասվածքներ, բնածին պաթոլոգիաներ, նյութափոխանակության խանգարումներ։ Աստիճաններ բարձրանալիս ծնկների ցավը կարող է օստեոխոնդրիտի առաջին ախտանշանը լինել։ Օստեարթիրտը այնքան տարածված չէ, որքան օստեոխոնդրիտը, սակայն այն նույնպես ծնկացավի պատճառ կարող է լինել։ Եթե օստեոխոնդրիտը հաճախ հանդիպում է երեխաների ու պատանիների շրջանում, օստեոարթրիտն ավելի բնորոշ է մեծահասակներին։ Օստեոարթրիտի ռիսկի հիմնական գործոններն են՝ Տարիքը․ հիվանդությունն ավելի հաճախ զարգանում է տարեց մարդկանց շրջանում։ Ժառանգականությունը․ ոտքերի ծռվածություն ունեցող մարդիկ ավելի են հակված այդ հիվանդությամբ հիվանդանալու վտանգին։ Քաշը․ ավելորդ քաշը ծանրաբեռնում է ծնկահոդերը։ Վնասվածքները․ մարզվելիս կամ այլ դեպքում ստացված վնասվածքներն ապագայում կարող են մարդու մոտ օստեոարթրիտի զարգացման պատճառ դառնալ։ Գերծանրաբեռնվածությունը ծնկների վրա․ հաճախակի ծնկածալումը, ծանր իրեր բարձրացնելը, աշխատավայրում երկար ժամանակ կանգնած մնալը կարող են հանգեցնել օստեոարթրիտի։
2. Տարօրինակ ճռթճռթոց ծնկներում
Եթե շարժվելիս ծնկան հոդում տարօրինակ ճռթճռթոց է լսվում, ապա դա կարող է վկայել մենիսկի վնասման մասին։ Մենիսկը (մահիկ) С-աձև սկավառակներ հիշեցնող բազմաֆունկցիոնալ օրգան է, որը պաշտպանիչ միջադիրի դեր է խաղում վերին եւ ներքին ոսկրերի միջեւ՝ կանխելով դրանց շփումը, մասնակցելով նաև հոդի կենսաբանական գործընթացներին։ Մենիսկի վնասվածքներն ավելի շատ հանդիպում են մարզիկների շրջանում։
3. Ծնկների թմրածություն
Իշիասը կարող է ծնկան հետնամասում թմրածություն ու ծակծկոց առաջացնել, ինչի պատճառը նստաներվի բորբոքումը կարող է լինել։ Նստաներվը սկսվում է գոտկատեղից՝ ճառագայթելով դեպի ոտքերը ետևի հատվածից։ Այդ նյարդի բորբոքումը սուր ցավեր է առաջացնում, այնքան ուժեղ, որ մարդը երբեմն չի կարողանում շարժվել։
4. Այրոց ծնկներում
Ծնկան հետնամասում այրոցն ու ցավը կարող են անհանգստացնել իշիասի պատճառով, սակայն դրանք կարող են ահազանգել նաև թրոմբների առաջացման մասին։ Այդ շրջանում թրոմբների ձևավորմանը նպաստող գործոններ կարող են լինել՝ ճարպակալումը, հղիությունը, դաշտանադադարը, նստակյաց ապրելակերպը, ոսկորների կոտրվածքները, դժբախտ պատահարները և այլն։ Ինչպես հայտնի է, թրոմբների՝ արյան մակարդուկների առաջացումն առողջության համար բավականին մեծ վտանգներով է հղի, ուստի հիշյալ ախտանշանները հայտնվելուն պես պետք է անհապաղ հետազոտվել՝ հետագա բարդություններից խուսափելու համար։
Բոլորին հետաքրքրում է, եթե ծունկը ցավում է, ի՞նչ անել: Շատերը, թեթև ցավի, տհաճության ի հայտ գալով, նախընտրում են դիմանալ, քանի որ կարծում են, որ ինքն իրեն կանցնի, դա չի կարելի անել։Ծնկահոդը ցավում է, քանի որ դա տարբեր պաթոլոգիաների դրսեւորում է, իսկ ժամանակին, համարժեք թերապիայի բացակայության դեպքում այդ պաթոլոգիաները կարող են հանգեցնել լուրջ հետեւանքների։
Եթե ծնկները ցավում են, ապա բուժումը ներառում է ցավ պատճառած պաթոլոգիայի թերապիան։Ախտորոշման արդյունքների հիման վրա բժիշկը նշանակում է համապատասխան թերապիա և որոշում, թե ինչպես բուժել հիվանդ հոդերը: Սրանք կարող են լինել հետևյալ մեթոդները.
հատուկ բուժական և կանխարգելիչ վարժություններ;
քսուքներ;
կոմպրեսներ.
Բորբոքային երեւույթների դեպքում նշանակվում են հակաբորբոքային նյութեր, իսկ եթե աճառային հյուսվածքի հետ կապված խնդիրներ կան, ապա տարբեր խոնդրոպրոտեկտորներ կամ կորտիկոստերոիդ դեղամիջոցներ։
Երբեմն խորացված պաթոլոգիայի դեպքում ցուցված է վիրաբուժական բուժում, որը նույնպես բազմազան է։Շատ դեպքերում նրանք դիմում են արթրոսկոպիկ վիրահատությունների՝ հոդային մարմինը հեռացնելու կամ ախտահարված հյուսվածքի տարածքը հատելու համար։Բացի այդ, եթե այլ թերապիան անարդյունավետ է, ապա կիրառվում է ծնկի արթրոպլաստիկա, այսինքն՝ հոդային տարրերի կամ ամբողջ հոդի փոխարինումը արհեստական իմպլանտով։Այսպիսով, «ինչ անել, եթե ծունկը ցավում է» հարցի պատասխանը անհապաղ այցելությունն է բժշկի: