ԼՂ-ում կալանավորվածները ՀՀ-ից դուրս գալ չեն կարող 

ԱԺ-ում 2024 թվականի պաշտպանության ոլորտի բյուջեի քննարկման ժամանակ Անդրանիկ Քոչարյանը ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեց ԼՂ-ում կալանավորված մարդկանց ազատության մասին։

«Դուռը բացվել ա, եկել են. տնօրինո՞ւմ եք դա, չե՞ք տնօրինում, ո՞նց են տեղափոխվել, ի՞նչ հիմքերով։ Քաոտիկ բնույթ է կրել այդ գործընթացը»,- ասաց Քոչարյանը։

Ղազարյանը նշեց, որ մոտ 11 անձ է ազատ արձակվել, բոլորի տվյալներն ունեն։ 

«Բոլորի վրա սահմանափակում է դրված ՀՀ-ից դուրս գալու»,- նշեց Ղազարյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում