Կիանու Ռիզվը կվարի «Ֆորմուլա 1»-ի մասին վավերագրական նախագիծը

Կիանու Ռիզվը կվարի «Ֆորմուլա 1»-ի մասին վավերագրական նախագիծը

«Մատրիցա» եւ «Ջոն Ուիք» ֆիլմերի աստղ Կիանու Ռիվզն աշխատում է «Ֆորմուլա 1»-ի մրցարշավի մասին պատմող վավերագրական սերիալի վրա։ Դերասանը հանդես կգա որպես նախագծի հաղորդավար, որը կթողարկվի «Disney+» սթրիմինգային հարթակում։

Ծրագրված է, որ շոուն չորս սերիա կունենա։ Դրանցից յուրաքանչյուրը կենտրոնացած կլինի «Brawn GP» խմբի վրա 2009թ․-ին եւ կպատմի դրա հաղթանակների մասին։ Սերիալի թողարկման հստակ ժամկետը հայտնի չէ, գրում է Variety-ն։

Ռիվզը հայտնի է մրցարշավների հանդես սիրով․ դերասանը մոտոցիկլետների հավաքածու ունի։