Սոթքում վիրավորված զինծառայողները Վարդենիսի գյուղերից են

ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարություն տարածեց, որ մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:
MediaHub-ի տեղեկություններով՝ վիրավորում ստացած երկու զինծառայողներն էլ Վարդենիսի գյուղերից են. մեկը Ակունք գյուղից է, մյուսը՝ նախնական տեղեկություններով, Խաչաղբյուր գյուղից (հաստատված չէ)։
MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երկուն էլ պայմանագրային զինծառայող են։
ՊՆ-ն հայտնում է, որ ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: