Տիգրան Խաչատրյանի դեբյուտը
Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Այս օրը դեբյուտային է Խաչատրյանի համար․ անդրանիկ նիստն է, որ ինքն է վարում, քանի որ Փաշինյանը մեկնել է Ղազախստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին:
Ինչպես և նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Խաչատրյանը ևս հանձն առավ մեկ առ մեկ ներկայացնելու մարզերում ու համայնքներում իրականացված բոլոր միջոցառումները։
Նա համայնք առ համայնք, բնակավայր առ բնակավայր ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ու ինչեր են դեռ արվելու։ Ջրագծի հիմնանորոգումից մինչև ոռոգման համակարգի նորոգում և նոր ցանցի ներմուծում, փողոցի ասֆալտապատումից մինչև պուրակի կառուցում Խաչատրյանի ուշադրության կենտրոնում էր։
Մանրամասները՝ տեսանյութում։