Ադրբեջանը զենքի ուժով իրականացնում է դեմարկացիա 

Ադրբեջանը զենքի ուժով իրականացնում է դեմարկացիա 

Ադրբեջանը ջանքեր է գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանազատման գործընթաց սկսելու, տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, այդ թվում՝ միջազգային տրանսպորտային ցանցի մաս կազմող Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Ադրբեջանը որդեգրել է Հայաստանը գրավելու և հայերի էթնիկ զտումներ իրականացնելու քաղաքականություն, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ-ում իշխանության են ՔՊ-ականները, որոնք բանակը վերազինելու փոխարեն միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են դրել գրպանները:

Ադրբեջանը դեմարկացիա է իրականացնում զենքի ուժով՝ բանակի միջոցով գծում է նոր սահմաններ, նոր քարտեզներ, և բանակցությունների ընթացքում իր օկուպացիան «հիմնավորելու» է քարտեզներով՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում, Տավուշում, Արարատի մարզում, Սյունիքում մինչև 1988թ.-ը բնակվել են ադրբեջանցիներ: Նրանք առաջ են տանելու այն կեղծ թեզը, որ այդ տարածքներն ադրբեջանական են: 

ՔՊ ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից Իլհամ Ալիևից է խնդրում տրամադրել ՀՀ նոր քարտեզը: Այլ կերպ ասած, ՔՊ-ն Ալիևին հակադրվելու փոխարեն փորձում է բավարարել Բաքվի և Անկարայի պահանջները, ինչն, իհարկե, հանգեցնելու է հայոց պետականության վախճանին:

Բաքուն յուրովի է հասկանում խաղաղության դարաշրջանը՝ Իսրայելից և Թուրքիայից նոր զենքեր գնելով ու խորացնելով ռազմական կապերը Թուրքիայի հետ: Օրերս Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Այսպիսով, Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, որը կարող է սկսվել այս տարի կամ կես տարի անց, սակայն Հայաստանի թիվ մեկ խնդիրը պետք է լինի բանակի վերազինումը, սահմանների կահավորումը, իսկ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ պարտականությունը՝ ՔՊ հեռացումն է իշխանությունից:

Վահրամ Բագրատյան