Իրենց ձեռք չի տալիս․ երկու առերեսում են անում, հետո գործը կանգնում է․ զոհվածի մայր

Սպասում ենք, տեսնենք՝ մեզ պատասխան կտան, թե չէ, բայց կարծում եմ՝ ամեն մեկը մի բան կասի, որովհետև հստակ պատասխան չունեն։ Ասացինք, որ 24 ժամ նստացույց ենք անելու ու պահանջում ենք, որ ծնողներին Եռաբլուրում քաշքշած 12-13 ոստիկաններին մեղադրանք առաջադրվի։ Այս մասին այսօր ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը։

«Ամեն ինչ պարզ է, բոլոր ոստիկանների դեմքերը գիտենք, իրենք էլ գիտեն, թե ով, ինչ է արել, բայց մինչև հիմա ոչ մի բան չկա։ Չեն հարցաքննվել այնտեղ մեզ հետ եղած ականատես լրագրողները, ծնողներից էլ մարդիկ կան, որ չեն հարցաքննվել, ամեն անգամ երկու առերեսում են անում, հետո գործը կանգնում է, ձեռք չի տալիս իրենց, իրենց սխալն ընդունել չեն ուզում: Տուժող մենք ենք ճանաչվել՝ իրենք են մեր դեմ հայց ներկայացրել»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում