Հայաստանի հասցեին ինչ ասես ասվում էր, բայց պատասխան չկար․ Սարգսյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Մեզ համար լուրջ ձեռքբերում չէր կարող լինել, ակնկալիքներ էլ չունեի, դրա համար որևէ գնահատական տալն անիմաստ է։ Ցավալի էր, որ Հայաստանի, մեր պետականության հասցեին ինչ ասես ասվում էր, բայց պատասխան չէր տրվում. սա ամենամեծ խնդիրն էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը՝ խոսելով Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպման մասին։
«Ադրբեջանը շարունակելու է Հայաստանից կորզել մաքսիմալը՝ հաշվի առնելով մեր ոչ պատրաստ լինելը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։