«Բավարիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Վիլյառեալը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Բավարիայի» հետ և դուրս եկել կիսաեզրափակիչ։
52-րդ րոպեին մյունխենցիներին առաջ է մղել Ռոբերտ Լևանդովսկին, սակայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ Սամուել Չուկվեզեն խփել է պատասխան գոլը: Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում իսպանական ակումբը սեփական հարկի տակ հաղթել էր 1-0 հաշվով։
Այսպիսով՝ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը լքում է մրցասպարեզը։