Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2-ամյա տղան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում մի կին, մի տղա, կնոջ գրկում էլ երեխա խնդրում են պարեկներին, որպեսզի իրենց և երեխային շտապ հասցնեն մոտակա մանկական հիվանդանոցներից մեկը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային տեղափոխում են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները տեսնելով երեխայի վիճակը նրան շտապ տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։