Լարված վիճակ՝ Առուշ Առուշանյանի շուրջ
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով։
Գորիսի ավագանին երկուշաբթի օրը նիստ է արել, քննարկել Պրոբացիայի ծառայության գրությունը, արձանագրել, որ դատական ակտով նշանակված պատիժը պաշտոնավարելու իրավունքից 5 տարի զրկելը որպես հիմք, նախատեսված չէ ՏԻՄ օրենքով ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անելու համար, և որոշել է չկատարել դատարանի որոշումը։
Այստեղ իրապես վիճահարույց պահ կա. արդյո՞ք դատարանի որոշումը վերաբերում է ընտրովի պաշտոնյաներին, ու այս դեպքում՝ օրինակ, ի՞նչ միջոցների են դիմելու պատկան մարմինները, եթե ավագանին մինչև վերջ մնա իր դիրքորոշմանը:
Անկախ իրավական թնջուկի հանգուցալուծումից՝ խնդիրն ունի նաև քաղաքական ենթատեքստ, որովհետև ստացվում է՝ իշխանությունները «պատժում» են համայնքի մի ղեկավարի, ով վայելում է իր ընտրողների վստահությունը, սակայն խնդիրներ ունի իշխանության հետ:
Մենք, իհարկե, ուշադրությամբ կհետևենք իրադարձությունների զարգացմանը, սակայն առերևույթ կարծիք է ձևավորվում, որ քաղաքական բարձր մակարդակով շարունակվում է ՏԻՄ-երն ընդդիմադիրներից «բեռնաթափելու» քաղաքականությունը: Դրսևորումներն են փոխվել:
Վահրամ Բագրատյան