Մարտիության շնորհավորանք՝ Սյունիքի նորածիններին և մայրերին

Մարտի 8-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է Կապանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունք և մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից շնորհավորել նորածիններին ու իրենց մայրիկներին օրվա տոնի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և արևշատություն։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Մարզպետի կողմից ծաղիկներ ու նվեր են ստացել նաև մարզի մյուս բժշկական կենտրոններում ծնված փոքրիկները։