Apple-ը մեղադրում է Samsung-ին իրենց տեխնոլոգիաները գողանալու համար

Apple-ը մեղադրում է Samsung-ին իրենց տեխնոլոգիաները գողանալու համար

Apple-ի գլոբալ մարքեթինգի գծով ավագ փոխնախագահ Գրեգ Ջոսվիակը մեղադրել է Samsung-ին տեխնոլոգիաներ գողանալու համար,-  հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ):

Ջոսվիակը WSJ վավերագրական ֆիլմի հյուրերից մեկն էր՝ նվիրված առաջին iPhone-ի 15-ամյակին։ Լրագրող Ջոաննա Սթերնի հարցին, թե ինչպես է Apple-ը վերաբերվել Samsung-ին իր հեռախոսի ստեղծման ժամանակ, Ջոսվիակը նշել է, որ կորեական կորպորացիան «զայրացրել է բոլորին»։ «Նրանք նյարդայնացնում էին, քանի որ, ինչպես գիտեք, նրանք գողանում էին մեր տեխնոլոգիաները», – ասել է ընկերության թոփ մենեջերը:

Apple-ի ներկայացուցիչը պարզաբանել է, որ Samsung-ը փոխառել է ամերիկյան կորպորացիայի տեխնոլոգիան և ստեղծել iPhone-ի վատ պատճեն։  Ջոսվիակը, նշել է, որ «Apple-ը այնքան էլ ուրախ չէր, երբ նրանք տեսան կորեական մրցակցի նոր սմարթֆոնները»:

Samsung-ն առաջին ընկերություններից էր, որը թողարկեց մեծ էկրանով սմարթֆոններ։ Այսպիսով, 2013 թվականին ընկերությունը ներկայացրեց հինգ դյույմանոց Galaxy S4-ը: Apple-ը թողարկել է ավելի մեծ էկրանով առաջին հեռախոսը՝ iPhone 6 Plus-ը 2014 թվականին։ Apple-ը և Samsung-ը բազմիցս դատական պրոցեսների մեջ են հայտնվել՝ պայքարելով  արտոնագրային իրավունքների համար:

Մարտի կեսերին Samsung-ը մեղադրել էր Apple-ին կորեական կորպորացիայի մի շարք նորամուծությունները կրկնօրինակելու մեջ։ Ընկերությունը նկատել է, որ Թիմ Քուկի կորպորացիան iPhone-ը թողարկել է կանաչ գույնով. ավելի վաղ Galaxy S22 Ultra-ն էր  ստացել  նմանատիպ գունային սխեմա։